Լրահոս

10.11.2009 16:45

Էդվարդ Մադաթյանին նույնպես մշտական բնակության մասին տեղեկանք չի տրամադրվել

Էդվարդ Մադաթյանին նույնպես մշտական բնակության մասին տեղեկանք չի տրամադրվել

Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ իր տեղեկություններով, Ոստիկանությունը մերժել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել Երևանի թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թեկնածություն առաջադրած Էդուարդ Մադաթյանին։

Անցած շաբաթ մերժվել էր նաև նույն ընտրատարածքում թեկնածություն առաջադրած Նիկոլ Փաշինյանին համանման տեղեկանք տրամադրելու հարցը՝ պատճառաբանելով, որ վերջինս՝ «26.02.2008 թվականից մինչև 07.07.2009 թվականը գտնվել է հետախուզման մեջ և հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»։

Նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանի նկատմամբ 2004 թվականին քրեական գործ էր հարուցվել «պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու հատկանիշներով»։ 2004 թվականի դեկտեմբերի 6-ից 2005-ի հուլիսը՝ մինչև գործի քննության կասեցումը, Մադաթյանը նույնպես գտնվել է հետախուզման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։