Նազարբաև. «Ռուսաց լեզուն օգնեց Ղազախստանին պահպանել կայունությունը»
Ռուսաց լեզվի պահմանման մասին որոշումը հնարավորություն տվեց Ղազախստանին կայունություն պահպանել երկրում: «BNews.kz»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Նազարբաևի հետ կարևորի մասին» վավերագրական կինոնկարում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Ես լիովին վստահ էի, որ չի կարելի այլ ուղով գնալ: Բոլոր ղազախները տիրապետում էին ռուսերենին, քանի որ ավելի շատ կարդում էին այդ լեզվով, ավելի շատ գիտելիքներ էին ստանում և այլն: Մի խոսքով, ես հորդորում էի ժողովրդին, նա աջակցեց: Եվ եթե մենք նման որոշում չկայացնեինք, ապա այն կայունությունը, որի մասին մենք այսօր խոսում ենք, և որով հպարտանում, կարելի էր մոռանալ: Եվ մինչ այսօր ես պնդում եմ, որ չի կարելի մեկին նեղացնելով՝ սեփական երջանկությունը կառուցել: Եվ չի կարելի մեկ ազգը հակադրել մեկ ուրիշ ազգի», - հայտարարել է Նազարբաևը:

7or.am