Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը հրաժարական է տալիս հոր սնանկության պատճառով
Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Քեյթ Փենթուս–Ռոզիմաննուսը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնում է «Գազետա»–ն՝ «Postimees»–ին հղումով։
Փենթուս–Ռոզիմաննուսը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Թալինի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել հոր ձեռնարկությունը սնանկացնելու համար։
«Ես գիտեմ, որ ճիշտն իմ հոր կողմն է, և ես չեմ արել ոչ մի սխալ բան՝ չնայած մեքենայությունների փորձին և հակառակն ապացուցելուն։ Երեկվա որոշումը ցույց տվեց, որ դատավեճը կշարունակվի, նշանակում է՝ կխլի իմ ժամանակի մի մասը»,–ասել է նախարարը։
Դիվանագետի խոսքերով՝ հրաժարական ներկայացնելու որոշումը բխում է պետական և համաեվրոպական քաղաքական ինստիտուտների նկատմամբ հարգանքի զգացումից։

7or.am