Քաղաքական

02.07.2015 10:33


Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը ջրցան մեքենան հեռացրեց (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը ջրցան մեքենան հեռացրեց (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից հեռացվեց ոստիկանության ջրցան մեքենան։ Այդ հրահանգը տվեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ամեն ինչ այնքան աննկատ ու անակնկալ կերպով արվեց, որ ցուցարարները նույնիսկ չնկատեցին, որ ջրցանն այլևս Բաղրամյանում չէ։

«7օր»–ի հարցին՝ ո՞րն է այդպիսի որոշում կայացնելու պատճառը, Վ. Օսիպյանը նշեց.

–Ես միշտ ասում էի, որ ոստիկանությունն առանձնահատուկ է մոտենում յուրաքանչյուր օրվան։ Այսօր, առանձնահատկությունից ելնելով, այդպես որոշվեց։

Օսիպյանին հիշեցրեցինք, որ թե՛ ինքը, թե՛ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարում էին՝ ջրցանը գեղեցիկ է նայվում։

«Հիմա ի՞նչ՝ այս հատվածը տգեղացա՞վ»,–«7օր»–ի հարցին Օսիպյանը պատասխանեց.

–Ո՛չ, ինքը միշտ էլ գեղեցիկ է, բայց սենց էլ է գեղեցիկ. առանձնահատուկ է։ Յուրաքանչյուր գեղեցկություն առանձնահատկություն ունի։

Վաղվա օրվա առանձնահատկությունից ելնելով էլ՝ Վ. Օսիպյանը չբացառեց, որ ջրցանը հետ կբերվի Բաղրամյան պողոտա։

Նշենք, որ ոստիկանության ջրցանին մի պահ փոխարինել էր Արաբկիր վարչական շրջանի ջրցան մեքենան, որը ջուր ցողեց արգելապատնեշից այն կողմ գտնվող ոստիկանության հատվածում, «Սանիտեք» ընկերությունն էլ աղբն էր հավաքում։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը