Աշխարհ

02.07.2015 10:20


Ուկրաինայում աղի խոշորագույն արտադրողը եռապատկել է մատակարարումները ԵՄ–ին

Ուկրաինայում աղի խոշորագույն արտադրողը եռապատկել է մատակարարումները ԵՄ–ին

«Գազետա»–ի փոխանցմամբ՝ ուկրաինական «Արտեմսոլ» պետական ձեռնարկությունը մեծացրել է եվրոպական երկրներ աղի մատակարարումները 3 անգամ, Լեհաստան մատակարարումներն ավելացել են 85%–ով, Սերբիա՝ 22%–ով, Բալթյան երկրներ՝ 17%–ով։

«Բացի այդ, աղ է մատակարարվել Վենգրիային՝ խոշորագույն քիմիական գործարաններում արդյունաբերական մշակման համար։ Դա հնարավորություն է տվել մեծացնել այդ երկիր աղի արտահանման ծավալները 29 անգամ։ Ներկայումս բանակցություններ են ընթանում ևս 120 հազ տոննա հանքային աղ Վենգրիայի սպառողներին մատակարարելու համար»,–հայտարարել են ընկերությունից։

Մոտ ժամանակներս «Արտեմսոլը» մտադիր է մեծացնել արտադրանքի մատակարարումները դեպի Բուլղարիա, Սլովենիա, Չերնոգորիա, Չեխիա և Սլովակիա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը