Հայաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները համեմատելի չեն Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ, երբ Մայդանում հավաքվեց ժողովուրդը և հեռացրեց իշխանությանը։
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդությանը մեկ բնորոշիչ հատկանիշ է վերագրում. «Երիտասարդությունը մի քիչ ռոմանտիկ է, իսկ ռոմանտիզմ նշանակում է՝ պետք է պայքարել ճշմարտության համար, պետք է պաշտպանել աղքատներին։ Բաղրամյան պողոտայում այդպիսի երիտասարդներ են։ Նրանք ուզում են, որ իրենց տեսակետը լսեն»։ Այս մասին հայտնում է a1plus.am–ը։
Դիվանագետը չի թաքցնում իր համակրանքը նման շարժումների նկատմամբ, սակայն զգուշանում է տեսախցիկների առջև կարծիք արտահայտել. «Չեմ ուզում, որ ասեն Հայաստանի ներքին խնդիրներին խառնվում է»։
Ինքն այս օրերին չի եղել Բաղրամյան պողոտայում, սակայն անցել է մոտակայքով։
Բոժկո. «Բաղրամյանում ռոմանտիկ երիտասարդներ են»

Մանրամասները՝ a1plus.am–ում։