Բաղրամյան պողոտայում շարունակվում է անժամկետ նստացույցը (ուղիղ միացում, լրացված)
Այսօր ևս Բաղրամյան պողոտայում շարունակվում է նստացույցը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։
Այսօր՝ 20։30–ին, այնտեղ հանրային քննարկում է տեղի ունենալու։ Նախատեսված է, որ այսպիսի քննարկումները կկազմակերպվեն ամեն օր։
Քիչ առաջ ցուցարարներին են միացել իրազեկման երթի մասնակիցները։
***
Այս պահին Բաղրամյան պողոտա է այցելե ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը և անչափահասներից հետաքրքրվում ՝ ծնողները տեղյա՞կ են, որ նրանք այստեղ են։ Նա նաև ընդգծել է, որ այդպիսի վայրերում անրափահասների գտնվելը վտանգավոր է։
Անչափահասները պատասխանել են, որ ծնողները տեղյակ են իրենց գտնվելու վայրի մասին, ավելին՝ շատերը հենց ծնողների հետ են գալիս Բաղրամյան պողոտա։
Չափահաս ցուցարարներն էլ ընդգծել են, որ վտանգը միայն ոստիկանության կողմից է գալիս, և Նելլի Դուրյանը պետք է հենց իր գործըկերներին հորդորի անչափահասներին, օրինակ, ջրցաններով չցրեն կամ բերման ենթարկեն ոստիկանություն։
***
–Մենք պարտավոր ենք երեխաների համար ստեղծել ավելի լավ Հայաստան։ Բոլորս պարտավոր ենք այստեղ լինել, մենք ոչ մի տեղ չենք գնալու, մինչև հասնենք մեր հաղթանակին,–հայտարարեց ցուցարարներից Հմայակ Մկրտչյանը:
***
–Ոչ ոք մտքով անգամ չանցկացնի, որ մենք այստեղից առանց մեր պահանջները կատարելու ետ ենք դառնալու։ Եթե անգամ նրանք փորձեն մեզ այստեղից դուրս հանել, մենք այլ ճանապարհ կփակենք՝ Պրոսպեկտը կփակենք, Թումանյան փողոցը կփակենք, Սարյանը կփակենք։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, հավատացե՛ք։ Մեր կամքն անկոտրում է,–հայտարարել է Հմայակ Մկրտչյանը։
***
Ժամը 23:00–ին երաժշտությունը դադարեցվեց, բարձրախոսներն անջատվեցին։ Մարդիկ պատրաստվում են այնտեղ գիշերելուն։

7or.am