Լրահոս

10.11.2009 15:44

Գագիկ Մինասյան. «Բոլորովին գերնպատակ չպետք է ունենանք մեր ապրանքն իրացնելու Թուրքիայի 70 մլն–անոց շուկայում»

ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի՞ Հայաստանում տնտեսական աճին՝ ասել է՝ այո, իհարկե։

Իսկ թե ինչ ապրանք կարող ենք արտահանել, նա նշել է, որ առաջինն էլեկտրոէներգիան է, հետո ցեմենտը, գյուղատնտեսական որոշակի ապրանքատեսակներ։

-Բոլորովին գերնպատակ չպետք է ունենանք մեր ապրանքն իրացնելու Թուրքիայի 70 մլն-անոց շուկայում։ Քանի որ Թուրքիան գտնվում է  եվրոպական տնտեսական գոտում, մենք  կարող ենք մրցունակ ապրանքը հանել կես միլիարդանոց շուկա։ Իհարկե, վտանգը կա, բայց որ առևտուրը կխթանվի, և նոր աշխատատեղեր կստեղծվեն, միանշանակ է,-ասել է նա։

Այն հարցին, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք շուկայական նման հարաբերությունների, նա պատասխանել է, որ  պատրաստվել պետք չէ. շուկան ինքն է թելադրում իր օրենքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։