Տնտեսական

01.07.2015 14:35


Բ. Գաբրիելյան. «Պետությունը պարտավոր է խստորեն վերահսկել ձկնորսությունը»

Բ. Գաբրիելյան. «Պետությունը պարտավոր է խստորեն վերահսկել ձկնորսությունը»

Սևանա լճում սիգի պաշարների մեծանալուն զուգընթաց՝ շատացել են որսագողության դեպքերը։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։

Բանախոսի տվյալներով՝ սիգի պաշարները հասել են 300-350 տոննայի:

–Ամբողջ աշխարհում ընդունված է, որ չի կարելի որսալ գոնե մեկ անգամ սերունդ չտված կենդանուն, իսկ մեզ մոտ որսում են անգամ փոքրիկ ձկներին, ինչն անթույլատրելի է. պետությունը պարտավոր է խստորեն վերահսկել ձկնորսությունը,–նկատել է Գաբրիելյանը։

Վերջինի խոսքերով՝ ամենավատ վիճակում են շարունակում մնալ Սևանի կողակն ու բեղլուն, որոնց վերականգնման համար երկար տարիներ են պետք։ Սևանի խեցգետինն էլ թեև քանակապես չի պակասել, բայց մանրացել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը