Լրահոս

01.07.2015 14:29


Զորամասերից մեկում լեյտենանտ է մահացել

Զորամասերից մեկում լեյտենանտ է մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 30.06.2015թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով:
Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Մավրիկ Խաչատուրի Մելիքյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը