Լրահոս

01.07.2015 17:24


Աշխատասենյակից դրամապանակ գողացած կնոջը հայտնաբերել են

Աշխատասենյակից դրամապանակ գողացած կնոջը հայտնաբերել են

Հունիսի 29-ին՝ ժամը 23.10-ին, Արմինե Ա.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը իր աշխատասենյակից գողացել են դրամապանակ, որում եղել է 100.000 դրամ և բանկային երկու քարտ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը ժամը 15.00-ի սահմաններում կատարել է 1981 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, ով հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը