Մարդու ինքնությունը կարելի է որոշել նրա քթին ռեցեպտորների դասավորվածությամբ
Գիտնականները պնդում են, որ յուրաքանչյուր մարդու քթին հոտառության ռեցեպտորների դասավորությունը յուրահատուկ է, և ազդում է հոտերն ընկալելու վրա։ Հոտառական ռեցեպտորների «քարտեզը», ըստ հետազոտողների, կարելի է համեմատել մատնահետքերի հետ, և այդ կերպ որոշել մարդու ինքնությունը։ Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են «PNAS» ամսագրում։
Գիտնականների կողմից իրականացված ուսումնասիրություններին մասնակցել է 130 կամավոր, որոնց առաջարկել են հոտոտել 28 տարբեր բույր, և գնահատել, թե որքանով է այս կամ այն բույրին համապատասխանում այս կամ այն ածականը, օրինակ՝ «կիտրոնային»։
Նշվում է, որ ցուցակը բաղկացած է եղել 54 ածականից: Արդյունքում՝ գիտնականները ստացել են 378 զույգ «բույր-ածական», որոնք ներկայացնում են յուրահատուկ «հոտառության հետքեր», քանի որ մարդիկ տարբեր կերպ էին գնահատում այս կամ այն ածականի համապատասխանության մակարդակը հոտերին:
Գիտնականները պնդում են, որ 34 բույր օգտագործելու պարագայում հնարավոր կլինի ստեղծել «հոտերի քարտեզ», որի շնորհիվ էլ կկարողանան հաստատել մարդու ինքնությունը նրա հոտառության առանձնահատկությունների շնորհիվ:

7or.am