Աշխարհ

01.07.2015 13:01


Թուրքիայի մեջլիսը դեռ խոսնակ չունի

Թուրքիայի մեջլիսը դեռ խոսնակ չունի

Այսօր Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունենալու խոսնակի պաշտոնի համար քվեարկության երրորդ փուլը։ «ՌԻԱ նովոստի»–ի տեղեկացմամբ՝ չի բացառվում նաև չորրորդը, եթե անհրաժեշտություն առաջանա։

Ընտրությունների երկրորդ փուլում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը ստացել է 256 ձայն, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Դենիզ Բայքալը՝ 128 ձայն, «Ազգային շարժում» կուսակցության ու Ժողովրդադեմոկրատական կուսակցության թեկնածուներ Էքմելեդդին Իխսանօղլուն և Դենգիր Միր Մեհմետ Ֆիրաթը՝ 80-ական ձայներ։

Խոսնակի պաշտոնի համար պայքարող թեկնածուն պետք է ստանար խորհրդարանի պատգամավորների ձայների երկու երրորդը՝ 550-ից 367-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը