Լրահոս

10.11.2009 15:28

Հունգարիայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր գործընկեր Պետեր Բալաշի հետ

Հունգարիա պետական այցով ժամանած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Բալաշի հետ: Սա վերջին տարվա ընթացքում Հայաստանի ու Հունգարիայի արտգործնախարարների հինգերորդ հանդիպումն էր:

Նախարարներ Նալբանդյանն ու Բալաշը, բարձր գնահատելով հայ-հունգարական հարաբերություններում վերջերս արձանագրված ակտիվացումը, նշեցին, որ ՀՀ Նախագահի պետական այցելությունը Հունգարիա նշանավորում է այն կարեւորությունը, որ երկու երկրները տալիս են երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Պետեր Բալաշը, կարեւորելով ՀՀ Նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը, վստահություն են հայտնել, որ դրանց կյանքի կոչումը լուրջ խթան կհանդիսանա համագործակցության հետագա զարգացման համար:

Հայաստանի եւ Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ փոխգործակցության մի շարք ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ, քննարկեցին ԵՄ-ում ընթացող գործընթացները եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։