Աշխարհ

01.07.2015 09:55


Բրազիլիայի նախագահը պատասխանատվության կենթարկի «Petrobras»–ի կոռուպցիոներներին

Բրազիլիայի նախագահը պատասխանատվության կենթարկի «Petrobras»–ի կոռուպցիոներներին

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը խոստացել է պատասխանատվության ենթարկել երկրի խոշորագույն նավթային ընկերությունում՝ «Petrobras»–ում ծագած կոռուպցիոն սկանդալի մեղավորներին։ Այս մասին գրում է «Ռոյթերս»–ը։

«Մի շարք աշխատակիցներ կապված են ընկերությունում ծագած կոռուպցիոն սկանդալին։ Դատախազները շարունակում են այդ գործով քննությունը»,–հայտարարել է Ռուսեֆը։

Այս տարեսկզբին Բրազիլիայի իշխող ընդդիմադիր կուսակցությունը Գերագույն դատարան էր դիմել «Petrobras»–ի կոռուպցիայի հարցով Դիլմա Ռուսեֆի նկատմամբ հետաքննություն սկսելու հայցով։ Ինքը Ռուսեֆը հայտարարել էր, որ չի իմացել ընկերությունում գործված հանցանքների մասին։

Ներկա դրությամբ դատարանը ստուգում է 34 քաղաքական գործչի մասնակցությունը նավթային ընկերությունում իրականացված հանցագործություններին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Petrobras»–ի գործով ձերբակալվել է ընկերության գլխավոր մենեջերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը