Աշխարհ

01.07.2015 09:45


Օբաման Բրազիլիան անվանել է «լիակատար տերություն»՝ ի տարբերություն «ռեգիոնալ» Ռուսաստանի

Օբաման Բրազիլիան անվանել է «լիակատար տերություն»՝ ի տարբերություն «ռեգիոնալ» Ռուսաստանի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոնում Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ հանդիպման ժամանակ Բրազիլիան անվանել է «լիակատար տերություն»։ Երկու երկրների առաջնորդները համաձայնել են համագործակցել երկու պետություների միջև մարդկանց տեղաշարժը թեթևացնելու նպատակով։

«Գազետա»–ի փոխանցմամբ՝ մարտ ամսին էլ Օբաման ՌԴ–ն անվանել էր «ռեգիոնալ տերություն», որի գործողություններն Ուկրաինայում թուլության արտահայտություն են, այլ ոչ թե ուժի։

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել էր, որ վստահում է Վաշինգթոնին, և չի կարծում, որ ԱՄՆ–ը լրտեսում է իրեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը