Լրահոս

30.06.2015 20:43


Աջափնյակում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դիակ և գրություն

Աջափնյակում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դիակ և գրություն

Հունիսի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 30շ. բնակարաններից մեկում տղամարդու դիակ հայտնաբերելու մասին։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։

Բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1967թ. ծնված Ֆրունզ Բադալյանի դիակը՝ աջ և ձախ նախաբազուկների շրջանում կտրած բազմաթիվ վնասվածքներով, ևս մեկ խորը կտրած-ծակած վնասվածք՝ պարանոցի շրջանում։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 35 սմ երկարությամբ որսորդական տիպի դանակ՝ արյան հետքերով, և գրություն՝ ստորագրությամբ, ըստ որի՝ հիվանդության պատճառով կատարել է ինքնասպանություն, ինչի համար խնդրում է որևէ մեկին չմեղադրել։

Կատարվում է քննություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը