Լրահոս

10.11.2009 14:59

Վլ. Կոստանյան. «Նախագահը մեր դեմքն ա»

Վլ. Կոստանյան. «Նախագահը մեր դեմքն ա»

-Երկու ձեռքով կողմ եմ, որ Նիկոլ Փաշինյանին ազատեն, ու նա առաջադրվի պատգամավորության թեկնածու։ Բոլորին խնդրում եմ, որ գան ազատ և արդար ընտրության։ Համոզված եմ, որ Կենտրոն համայնքով երկու անգամ ձայն ունեմ, հաղթելու եմ ավելի շատ, քան մարդիկ սպասում են,-«Արցախ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է մայրաքաղաքի 10-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանը։

Նա նշել է, թե ինքը նախագահական ընտրություններում աջակցել է Սերժ Սարգսյանին, սակայն ՀՀԿ անդամ չէ.

-Ես սատարում եմ երկրի նախագահին ու նրա աշխատանքները, որովհետև տեսնում ու համակրում եմ այդ ամենը։ Պետք է հարգենք այդ պաշտոնը և սատարենք այդ մարդուն, որովհետև մեր դեմքն ա ինքը,-հայտարարել է Վլ. Կոստանյանը։

-Ինչ վերաբերում է ինձ, այո՛, անդամակցել եմ «Օրինաց երկրին», բայց երբ այդ կուսակցությունը րոպեական փոխեց իր քաղաքական կուրսը, ես անմիջապես հեռացա այնտեղից։ Երկար տարիներ անդամակցել եմ Հայաստանի առաջադիմական կուսակցությանը։

Այս առաջադրումից առաջ, Կոստանյանի հաղորդմամբ, կուսակցական ընկերների հետ եկել է որոշակի համաձայնության և ազատվել կուսակցական պարտականություններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։