Աշխարհ

30.06.2015 22:21


Ֆրանսիայում տեղեկատվություն է հրապարակվել ԱՄՆ–ի կողմից տնտեսական լրտեսման մասին

Ֆրանսիայում տեղեկատվություն է հրապարակվել ԱՄՆ–ի կողմից տնտեսական լրտեսման մասին

Նոր սկանդալ է հասունանում ԱՄՆ-ի շուրջ: Ֆրանսիական «Liberation Monde» թերթը, «WikiLeaks»-ի և «Mediapart» կայքերի հետ համագործակցելով, տեղեկություններ է հրապարակել, որոնք ապացուցում են Ֆրանսիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսական լրտեսության փաստը:

«ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության 5 վերլուծական զեկույցները փաստում են, թե որքան լայնածավալ են դարձել ֆրանսիական շահերի դեմ ուղղված ամերիկյան հետախուզական ծառայությունների կողմից իրականացվող գործողությունները: Այս տեղեկությունները փաստում են, որ 2004-2012թթ. ընթացքում ֆրանսիացի դեսպանների և քաղաքական գործիչների դեմ հետախուզական գործողություններ էին իրականացվում», - նշված է հրապարակման մեջ:

«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կայքը կսկսի մի շարք խոշոր դիմակազերծող նյութերի հրապարակումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը