Լրահոս

10.11.2009 14:16

Վլադիմիր Կոստանյան. «Հմայակ Հովհաննիսյանի հիմնական գործը եղել է, փախեփախ անելով տարբեր թիմերից ու ճամբարներ փոխելով, պախարակել երկրի ղեկավարներին»

Վլադիմիր Կոստանյան. «Հմայակ Հովհաննիսյանի հիմնական գործը եղել է, փախեփախ անելով տարբեր թիմերից ու ճամբարներ փոխելով,  պախարակել երկրի ղեկավարներին»

-Կցանկանայի, որ Նիկոլ Փաշինյանի և Էդվարդ Մադաթյանի թեկնածությունները հանձնաժողովը գրանցեր, ու մենք բոլորս մրցեինք հավասար ու արդար պայքարում և չսպասարկեինք որևէ քաղաքական հոսանքի շահերը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կենտրոն համայնքի 10-րդ ընտրատեղամասում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանը։

Կոստանյանը համոզմունք է հայտնել, որ 10-րդ ընտրատարածքում պայքարն ընթանալու է իր և Հմայակ Հովհաննիսյանի միջև.

-Առանց արձագանքելու Դավիթ Հակոբյան՝ի անգրագետ ու ոչ կոռեկտ կերպով իմ հասցեին արտահայտած քառատողերին' ցավով եմ փաստում, որ նա էլ չի գրանցվելու որպես պատգամավորության թեկնածու։ Եթե նույնիսկ Ազգային միաբանության ներկայացուցիչը ինքնաբացարկ չհայտարարի, ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցելու են 2 հիմնական թեկնածու՝ իշխանամետ և ընդդիմադիր։

Ընդդիմադիր ասելով' Վ. Կոստանյանը նկատի ունի Հմայակ Հովհաննիսյանին.

-Հմայակ Հովհաննիսյանի հիմնական գործը եղել է, փախեփախ անելով տարբեր թիմերից ու ճամբարներ փոխելով, պախարակել երկրի ղեկավարներին։ Նա մշտապես ծառայել է երկիրը ապակայունացնող ուժերին, փորձել է սասանել ու խարխլել մեր կայունությունն ու ներքին խաղաղությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։