Պրիմորիեում ստորգետնյա անցում է հայտնաբերվել ՌԴ և Չինաստանի միջև
Չինաստանի և Ռուսաստանի սահմանում հայտնաբերվել է գաղտնի ստորգետնյա անցում, որն օգտագործել են խորհրդային և չինացի հետախույզները 20-րդ դ. 30-ական թթ.՝ Ճապոնիայի կողմից Մանջուրիայի օկուպացման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է «National Geographic»-ը, անցումը կառուցել են հյուսիսկորեացի մասնագետները՝ Հյուսիսարևելյան հակաճապոնական միացյալ բանակի գործողությունների համար:
Ստորգետնյա անցումը միացրել է Հեյլունձյան նահանգի Դուննին վարչաշրջանը ռուսական Պրիմորիեի հետ: Մասնագետները պնդում են, որ անցումն օգտագործվել է Չինաստանի հետախուզական ջոկատի և խորհրդային հետախուզական վարչության միջև գաղտնի տեղեկություններ փոխանակելու համար:

7or.am