Լրահոս

30.06.2015 13:29


Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով

Հունիսի 28-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 4 շենքի հետնամասում դանակահարված տղամարդ կա ընկած:
Նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 35 տարեկան տղամարդ, որը ճանապարհին մահացել է:
Վերջինիս ինքնությունը պարզվել է՝ 1977 թ. ծնված Արմեն Մելիքյան:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը