Կարծիք

30.06.2015 12:58


Վլադիմիր Գասպարյանի «լույսը» կտրեցին

Վլադիմիր Գասպարյանի «լույսը» կտրեցին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարում էր. «Ազատության հրապարակում է լույսը, իսկ Բաղրամյանում մնացել է միայն պայքարի շունչը»։
Հիմա Ազատության հրապարակում նստացույցի շունչն անգամ չկա։ Նոմինալ կազմակերպիչները հայտարարեցին, որ դադարեցնում են հավաքը, ու սկսում մտածել աուդիտոր դառնալու մասին։
Փաստորեն, իշխանությունը Վլադիմիր Գասպարյանի «լույսը» կտրեց։ Բա հիմա ի՞նչ պիտի անի, հո չի՞ սթափեցնի, թե՝ «Ես Վովա Գասպարյանն եմ, լույսս հե՛տ բերեք»։
Եթե հիշենք նաև, որ նա հայտարարում էր՝ գլխով է պատասխանատու Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ հետ նահանջածների համար, ապա ստացվում է, որ Վլադիմիր Գասպարյանին զրկել են այդ «ֆռոնտում» աչքի ընկնելու հնարավորությունից։
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ «վախեցնում» էր, թե էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու դեպքում «հին ու բարի» ժամանակների հովհարային անջատումներն անխուսափելի կլինեն։ Այսինքն, առաջին հովհարային անջատումը հասավ հենց Ազատության հրապարակ, ու նույնիսկ քաղաքապետարանի տրամադրած ուժեղ լուսարձակը չօգնեց «Եղիցի լույս» իշխանական ծրագրի կյանքի կոչմանը։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը