Լրահոս

30.06.2015 12:46


Արտակարգ դեպք ծննդատանը. ամուսինը կրակել է նոր ծննդաբերած կնոջ վրա, ապա ինքնասպան եղել

Արտակարգ դեպք ծննդատանը. ամուսինը կրակել է նոր ծննդաբերած կնոջ վրա, ապա ինքնասպան եղել

Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում (Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն) այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է գրանցվել:

«NEWS.am»-ի տեղեկություններով՝ ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

«NEWS.am»–ին հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը, գալով հիվանդանոց, տեսել է զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել է բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին: Նոր ծննդաբերած կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է:

Ամուսինը զբաղվում էր արտագնա աշխատանքով:

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը