Լրահոս

10.11.2009 14:06

ՀՅԴ պատգամավոր. «Երկրի նախագահի տնտեսական քաղաքականությունը և կառավարության տնտեսական քաղաքականությունը տարբեր բաներ չեն»

ՀՅԴ պատգամավոր. «Երկրի նախագահի տնտեսական քաղաքականությունը և կառավարության տնտեսական քաղաքականությունը տարբեր բաներ չեն»

-Երկրի նախագահի տնտեսական քաղաքականությունը և կառավարության տնտեսական քաղաքականությունը տարբեր բաներ չեն, դա նույն քաղաքականությունն է, և այն իրականացվում է քաղաքական մեծամասնության պատասխանատվության ներքո: Այն քաղաքականությունը, այն գաղափարախոսությունը, որն իրականացվում է կառավարության կողմից, համապատասխանում է նաև օլիգոպոլ շրջանակներին։ Նախագահից մինչև Ազգային ժողովի մեծամասնություն' այս մտածելակերպի փոփոխության անհրաժեշտություն կա,- ընդգծել է Արա Նռանյանը։

Կառավարությունը, նրա կարծիքով, 2009թ. բյուջեի սեկվեստր չի իրականացրել, որովհետև արտաքին միջոցներ է ստացել։ Եթե այդ միջոցները չլինեին, կառավարությունը ստիպված կլիներ դիմել այդ քայլին ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։