Աշխարհ

30.06.2015 10:49


Հունաստանը սպառնում է ԵՄ դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան

Հունաստանը սպառնում է ԵՄ դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան

Հունաստանի իշխանությունները սպառնացել են ԵՄ դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան, որպեսզի արգելափակեն երկրի ելքը եվրոյի գոտուց, և դադարեցնեն բանկային համակարգի «խեղդամահությունը»։

«Հունական կառավարությունը կօգտագործի իր բոլոր օրինական իրավունքները։ Մենք խորհրդակցում ենք Եվրոպական դատարան հայց ներկայացնելու հնարավորության մասին, քանի որ ԵՄ պայմանագրերը չեն նախատեսում եվրոյի գոտուց հեռացումը, և մենք հրաժարվում ենք դա անել։ Մեր անդամությունն առևտրի առարկա չէ»,–«The Telegraph»–ին ասել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը։

Նման ռազմատենչ հայտարարությունները հնչում են մեծ պետությունների՝ Հունաստանի՝ եվրագոտին լքելու նախազգուշացումների համապատկերին, եթե հանրաքվեի ժամանակ ընտրողները մերժեն բարեփոխումների ծրագիրը։

«Հարցը կտրուկ է դրված՝ ուզո՞ւմ են արդյոք հույները մնալ եվրագոտում, թե՞ կխիզախեն դուրս գալ»,–հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը