Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից սկսված նստացույցը վերջին երկու օրը մտել է զարգացման նոր փուլ: Այս մասին «Ֆեյսբուք»–ում ստեղծված միջոցառման հրավերքում գրում է ցուցարարներից Ռուզաննա Գրիգորյանը։
«Հունիսի 28-ին ականատես եղանք, թե ինչպես իշխանությունը հին մեթոդներով փորձեց ջլատել ցուցարարների ռեսուրսները։ Իշխանությունների մտածված «քաղաքականության» արդյունքում մի կողմից հանրությունն ապատեղեկացվեց, թե ցույցերը հանգուցալուծվել են հաղթանակով, մյուս կողմից՝ ցուցարարների շրջանում փորձ արվեց տրոհում մտցնել։ Սակայն, մեծ հաշվով, դա իշխանությանը չհաջողվեց։ Օրակարգը չփոխվեց. շատերը կարողացան նաև դիմադրել տրոհված խմբերին պիտակավորելու, վիրավորելու գայթակղությանը և պատրաստ լինել սխալվելուն ու սխալներն ընդունելուն։ Հունիսի 29-ին ցուցարարները շարունակեցին մեծամասնություն կազմել Բաղրամյան պողոտայում։ Ստեղծված իրավիճակում ցուցարարները կարևորեցին վերահամախմբվելն ու ցույցերը բովանդակալից դարձնելը, պայքարի նոր եղանակներ մշակելն ու խնդիրը վերահանրայնացնելը: Վերահաստատեցին հիմնական պահանջները։ «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի մի մասը, ինչպես նաև շատ ցուցարարներ օրվա վերջում Ազատության հրապարակից վերադարձան Բաղրամյանպողոտա»,–գրում է նա՝ հիշեցնելով, որ հանրության երեք պահանջներից՝ էլեկտրաէներգիայի թանկացման կասեցում, նախորդ տարիների թանկացումների վերանայում ու հուլիսի 23-ի ոստիկական գործողությունների վերահսկում, և որևէ մեկը մինչ օրս չի կատարվել.
«Շարժման պահանջները լուծված չեն. ցուցարարները տեղում են, ուրեմն պայքարը շարունակվում է։ Այսօր՝ հունիսի 29-ին, Բաղրամյանում տեղի ունեցավ քննարկում, ինչի արդյունքում ցուցարարները ինքնակազմակերպվեցին իրենց իսկ առաջարկների շուրջ և ստեղծեցին աշխատանքային խմբեր (հանրային քննարկումների կամզակերպման խումբ, լրատվական և իրազեկման խումբ, կարիքների գնահատման խումբ և այլն): Որոշվեց, որ Բաղրամյանում լինելու է շուրջօրյա հերթապահություն, տեղադրվելու է տեղեկատվական սեղանիկ, կազմակերպվելու են միջոցառումներ, համերգներ, մասնագիտական ելույթներ և հանրային քննարկումներ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ աշխատանքային խմբերն ամեն օր՝ երեկոյան ժամը 20:30–ին, հանրային քննարկում են անելու Բաղրամյանում, որի ընթացքում ներկայացնելու են իրենց արած գործը և մշակելու են հետագա անելիքները։ Խմբերը բաց են. եթե ցանկանում եք միանալ կամ ստեղծել ձեր առաջարկած խումբը, պարզապես մասնակցեք հանրային քննարկմանը։ Եթե ցանկանում եք օգնել այս աշխատանքներին, «Ֆեյսբուք» հրավերներ ուղարկեք ձեր ընկերներին։ ԿհանդիպենքԲաղրամյանում»,–հայտնել է Ռ.Գրիգորյանը։
Ցուցարար. «Իշխանությանը չհաջողվեց տրոհում մտցնել»
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից սկսված նստացույցը վերջին երկու օրը մտել է զարգացման նոր փուլ: Այս մասին «Ֆեյսբուք»–ում ստեղծված միջոցառման հրավերքում գրում է ցուցարարներից Ռուզաննա Գրիգորյանը։
«Հունիսի 28-ին ականատես եղանք, թե ինչպես իշխանությունը հին մեթոդներով փորձեց ջլատել ցուցարարների ռեսուրսները։ Իշխանությունների մտածված «քաղաքականության» արդյունքում մի կողմից հանրությունն ապատեղեկացվեց, թե ցույցերը հանգուցալուծվել են հաղթանակով, մյուս կողմից՝ ցուցարարների շրջանում փորձ արվեց տրոհում մտցնել։ Սակայն, մեծ հաշվով, դա իշխանությանը չհաջողվեց։ Օրակարգը չփոխվեց. շատերը կարողացան նաև դիմադրել տրոհված խմբերին պիտակավորելու, վիրավորելու գայթակղությանը և պատրաստ լինել սխալվելուն ու սխալներն ընդունելուն։ Հունիսի 29-ին ցուցարարները շարունակեցին մեծամասնություն կազմել Բաղրամյան պողոտայում։ Ստեղծված իրավիճակում ցուցարարները կարևորեցին վերահամախմբվելն ու ցույցերը բովանդակալից դարձնելը, պայքարի նոր եղանակներ մշակելն ու խնդիրը վերահանրայնացնելը: Վերահաստատեցին հիմնական պահանջները։ «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի մի մասը, ինչպես նաև շատ ցուցարարներ օրվա վերջում Ազատության հրապարակից վերադարձան Բաղրամյան պողոտա»,–գրում է նա՝ հիշեցնելով, որ հանրության երեք պահանջներից՝ էլեկտրաէներգիայի թանկացման կասեցում, նախորդ տարիների թանկացումների վերանայում ու հուլիսի 23-ի ոստիկական գործողությունների վերահսկում, և որևէ մեկը մինչ օրս չի կատարվել.
«Շարժման պահանջները լուծված չեն. ցուցարարները տեղում են, ուրեմն պայքարը շարունակվում է։ Այսօր՝ հունիսի 29-ին, Բաղրամյանում տեղի ունեցավ քննարկում, ինչի արդյունքում ցուցարարները ինքնակազմակերպվեցին իրենց իսկ առաջարկների շուրջ և ստեղծեցին աշխատանքային խմբեր (հանրային քննարկումների կամզակերպման խումբ, լրատվական և իրազեկման խումբ, կարիքների գնահատման խումբ և այլն): Որոշվեց, որ Բաղրամյանում լինելու է շուրջօրյա հերթապահություն, տեղադրվելու է տեղեկատվական սեղանիկ, կազմակերպվելու են միջոցառումներ, համերգներ, մասնագիտական ելույթներ և հանրային քննարկումներ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ աշխատանքային խմբերն ամեն օր՝ երեկոյան ժամը 20:30–ին, հանրային քննարկում են անելու Բաղրամյանում, որի ընթացքում ներկայացնելու են իրենց արած գործը և մշակելու են հետագա անելիքները։ Խմբերը բաց են. եթե ցանկանում եք միանալ կամ ստեղծել ձեր առաջարկած խումբը, պարզապես մասնակցեք հանրային քննարկմանը։ Եթե ցանկանում եք օգնել այս աշխատանքներին, «Ֆեյսբուք» հրավերներ ուղարկեք ձեր ընկերներին։ Կհանդիպենք Բաղրամյանում»,–հայտնել է Ռ.Գրիգորյանը։
7or.am