Աշխարհ

30.06.2015 10:20


Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Հերեմեևը Չեչնիայում է

Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Հերեմեևը Չեչնիայում է

«Հյուսիս» գումարտակի ծառայող Ռուսլան Հերեմեևը, որը ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով որոնվում է ՌԴ ՔԿ–ի կողմից, վերադարձել է Չեչնիա։

Ինչպես հայտնել է «Ռոսբալտ»–ի իրավապահ մարմինների աղբյուրը, պարզվել է՝ Հերեմեևը երկար ժամանակ գտնվել է Ջալկա չեչենական գյուղում, այնուհետև մեկնել ՄԱԷ։ ՌԴ–ից նա թռել է դաղստանյան Կասպիյսկ քաղաքի մոտ գտնվող օդանավակայանից։

Սակայն աղբյուրը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, ՄԱԷ–ում այնքան էլ ուրախ չեն եղել նման հյուրի համար։ Օպերաշխատողները նոր տեղեկատվություն են ստացել, որ Հերեմեևը վերադարձել է Չեչնիա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը