Աշխարհ

30.06.2015 09:55


Կանադան ընդլայնել է ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը

Կանադան ընդլայնել է ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը

«Vestifinance»–ի փոխանցմամբ՝ կանադական իշխանությունները հայտարարել են պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին, որում ընդգրկված են ՌԴ ընկերություններն ու ֆիզիկական անձինք։

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հերթական անգամ խոսել է «Ղրիմի ապօրինի օկուպացման», Ռուսաստանի որոշ «օկուպացիոն ուժերի» և «Արևելյան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման» մասին։

Կանադական իշխանությունները պատժամիջոցների ընդլայնված ցանկում են ներառել ՌԴ էներգետիկ և պաշտպանական արդյունաբերության այնպիսի համալիրներ, ինչպիսիք են «Газпром»–ը, «Газпром нефть»–ը, «Сургутнефтегаз»–ը, «Транснефть»–ը, «Marshall Capital Fund» հիմնադրամը, «Сириус» ԲԸ–ն, «Тульский оружейный завод», «Объединенная авиастроительная корпорация», «Химкомпозит», «Высокоточные комплексы» ԲԲԸ–ները, «Станкоинструмент» ընկերությունը, «Оборонпром» պաշտպանական արդյունաբերության համալիրը։ Այդ ցանկում են հայտնվել նաև «Евразийский союз молодежи» համառուսական երիտասարդական կազմակերպությունը և նրա ղեկավարներ Ալ. Դուգինը, Պավել Կանիշչևը, «Գիշերային գայլեր» մոտոցիկլային ակումբը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը