Լրահոս

10.11.2009 14:00

Գագիկ Մինասյան. «Տարվա վերջին մենք ակնկալում ենք 15% տնտեսական անկում»

Գագիկ Մինասյան. «Տարվա վերջին մենք ակնկալում ենք 15% տնտեսական անկում»

ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եկող տարվա բյուջեն յուրօրինակ է, որվհետև նա առաջինն է  ճգնաժամից հետո  և այդ ազդեցությունը կրել է։

-2009թ. համար մենք կանխատեսել էինք 9,2% տնտեսական աճ, բայց ահա տարվա վերջում ակնակալում ենք  15% անկում։ Խոր տնտեսական ճգնաժամ էր։ Նույնիսկ  միջազգային տնտեսական կանխատեսող կազմակերպությունները անընդհատ փոխում էին իրենց կանխատեսումները, և դա է պատճառը, որ շատ դժվար է եկող տարվա ցուցանիշները կանխատեսել,-ասել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե այդ պարգայում որքա՞ն իրատեսական է կառավարության կանխատեսած 1,2% տնտեսական աճը, նա պատասխանել է, թե տնտեսական ողջ միտքը աշխատում է այդ կանխատեսումներն իրականին մոտ դարձնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։