Գիշերն ու առավոտը Բաղրամյան պողոտայում հանգիստ չեն անցել (ուղիղ միացում)
Այս գիշեր Բաղրամյան պողոտա էր այցելել մի կին, ով սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում նստացույցի մասնակիցների հասցեին։ Նա խոստովանեց, որ ալկոհոլային խմիչք է օգտագործել։
Ցուցարարներն էլ պատմեցին, որ այդ կինը երեկ էլ էր եկել, և բռնության կոչեր էր անում։ Ոստիկանությունը չմիջամտեց. նրան նստացույցի վայրից հեռացրեց ցուցարարներից մեկը։
Սակայն վաղ առավոտյան այդ կինը կրկին վերադարձավ Բաղրամյան պողոտայի սկզբնամաս և գոռգոռում էր։ Նրան էին ուղեկցում նաև մի կին և տղամարդ, ովքեր ևս վիրավորում էին ներկաներին և գոռում էին։ Տղամարդը փորձում էր հանգստացնել այդ կնոջը. «Լի՛լ, հանգստացի՛, ես ստեղ եմ, բալե՛ս, հանգստացի՛»։
Կինը, սակայն, չէր հանգստանում. նույնիսկ ուշաթափվեց։ Այս անգամ արդեն միջամտեց ոստիկանությունը, շտապ օգնության երկու մեքենա ժամանեց, կնոջը տեղափոխեցին հիվանդանոց, իսկ տղամարդուն՝ ոստիկանական բաժանմունք։ Վերջինը բղավում էր. «Ես ոչ գողական եմ, ոչ էլ խուլիգան եմ»։
Այս պահին իրավիճակը խաղաղվել է։ Նստացույցի մասնակիցները սկսել են ավլել տարածքը և պատրաստվել նստացույցի հերթական օրվան։

7or.am