Բուռն բանավեճեր և «անհարմար» իրավիճակ Ազատության հրապարակում (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր երեկոյան Ազատության հրապարակում «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների մի մասի կողմից անցկացվող ցույցի ժամանակ քաղաքացիները խումբ–խումբ կանգնել և քննարկում էին Բաղրամյանպողոտայից հեռանալու որոշման ճիշտ կամ սխալ լինելը։
«7օր»–ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացիներից ոմանք պնդում էին՝ այդ քայլով «Ո՛չ թալանին» նախաձեռնության որոշ անդամներ պառակտեցին միասնական դարձած ժողովրդին։ «Ո՛չ թալանին»–ի անդամներն էլ, բնականաբար, չէին համաձայնում՝ ընդգծելով, որ պայքարի իրենց մարտավարությունը՝ վա՛յրն է փոխվել միայն, իսկ ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը։
Ցուցարար կանանցից մեկն էլ, ով Ազատության հրապարակ էր եկել Բաղրամյան պողոտայից, այնտեղ հավաքվածներին հորդորեց գնալ և միանալ Բաղրամյան պողոտայից չհեռացածներին։
–Այնտեղ ավելի շատ են մարդիկ, քան այստեղ, և, կարծում եմ, տրամաբանությունն այն է, որ քի՛չը շատին միանա, ոչ թե շատը քչին,–ասել է նա (տես՝ կից տեսանյութը)։
Այս բանավեճերի ընթացքում մի «անհարմար» դեպք տեղի ունեցավ Ազատության հրապարակում։ Հյուսիսային պողոտայի կողմից երթի մասնակից մի խումբ երիտասարդներ մտան Ազատության հրապարակ՝ վանկարկելով՝ «Մի–ա–ցե՛ք, մի–ա–ցե՛ք»։ Ազատության հրապարակում հավաքվածները սկսեցին ծափահարել՝ կարծելով, թե երթի մասնակիցները եկել են իրենց միանալու, սակայն նրանք շրջանցեցին Ազատության հրապարակում ցույց անողներին և շարժվեցին Բաղրամյան պողոտայի ուղղությամբ (տե՛ս կից տեսանյութը)։
Բուռն բանավեճեր և «անհարմար» իրավիճակ Ազատության հրապարակում (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր երեկոյան Ազատության հրապարակում «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների մի մասի կողմից անցկացվող ցույցի ժամանակ քաղաքացիները խումբ–խումբ կանգնել և քննարկում էին Բաղրամյան պողոտայից հեռանալու որոշման ճիշտ կամ սխալ լինելը։

7or.am