Կարծիք

29.06.2015 18:20


Բռնության առումով կարևոր դեր է խաղում սահմանադրական փոփոխություններով վերարտադրության ցանկությունը

Բռնության առումով կարևոր դեր է խաղում սահմանադրական փոփոխություններով վերարտադրության ցանկությունը

Բաղրամյան vs օպերա քննարկման թեման այլևս անիմաստ է, որովհետև երեկվանից պարզ երևում է, որ Բաղրամյանը հանրության կողմից ավելի ընդունելի որոշումն է։

Բռնության առումով ոչ միայն կարևոր դեր է խաղում մարդկանց քանակը, այլ նաև Սերժի սահմանադրական փոփոխություններով վերարտադրության ցանկությունը։ Անվերջ իշխելու ցանկության գերին է դարձել։

Ցանկացած բռնություն կարող է հօդս ցնդեցնել այդ երազանքը, դրա համար շատ զգույշ է խաղում։

Շարժման երեք պահանջները պետք է մնան օրակարգում, բացի դրանից պետք է փորձել չեզոքացնել իշխանական մեդիայի Բաղրամյանի սևացնելու գործը։

Մինչև հիմա դրական են ներկայացրել Բաղրամյանը, բայց երեկվանից սևացնում են, իսկ դրան հակազդելու տարբերակը, որ Բաղրամյանից շարունակվի դրականի լուսաբանումը այլ խողովակներով։

Հա նաև հա խոսում են քաղաքականացնելու մասին ու նշում են, որ քաղաքական ուժեր կան, բայց ոչ մի անուն չեն տալիս, փորձում են ավանդական մուտիլովկեքը անել։

Գերտերություններից մենակ Չինաստանը չի արձագանքել Բաղրամյան փողոցին, բայց իրենց վարունգի տեղ դրած մեդիաները ասում են՝ շարժումը քաղաքականանում է։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը