Քաղաքական

29.06.2015 16:20


Ֆրանսիայի դեսպան. «Մենք հետևում ենք Երևանում ընթացող իրադարձություններին»

Ֆրանսիայի դեսպան. «Մենք հետևում ենք Երևանում ընթացող իրադարձություններին»

Մենք սովոր չենք մեկնաբանություններ անել ուրիշ ինքնիշխան երկրում տեղի ունեցող ներքին իրադարձությունների կապակցությամբ. նման իրավունք մեզ չենք վերապահում: «News.am»–ը հայտնում է, որ այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող բողոքի ակցիաներին:

«Կարող եմ ասել, որ մենք, անկասկած, հետեւում ենք տեղի ունեցող իրադարձություններին, որոնք տեղավորվում են ժողովրդավարական գործընթացների տրամաբանության մեջ: Նորմալ է, որ մարդիկ պահանջներ են առաջ քաշում: Նորմալ է նաեւ, որ իշխանություններն ուզում են պաշտպանել հասարակական կարգը: Միակ բանը, որ մենք ուզում ենք, այն է, որ որքան հնարավոր է՝ շուտ լուծում գտնվի երկխոսության ճանապարհով, որոշումը, որն ընդունելի կլինի բոլորի համար, նաեւ՝ տնտեսության կենսագործունեության տեսանկյունից, քանի որ տնտեսությունը կարեւոր գործոն է»,-ընդգծել է դեսպանը:

Մանրամասները՝ «News.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը