Ճապոնիայում հանդիսավոր թաղել են կայարանապետ կատվին (տեսանյութ)
Ճապոնիայում մահացել է մարզային երկաթուղային կայարանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող, Թամա անունով 16-ամյա կատուն: «Associated Press»-ի փոխանցմամբ՝ հրաժեշտի արարողությունն անցկացվել է համաձայն սինտոիզմի բոլոր կանոնների, իսկ կենդանուն աստվածային կարգավիճակ է շնորհվել:
Հրաժեշտի ճառի ժամանակ «Wakayama Electric Railway» երկաթուղային ընկերության նախագահ Միցունոբու Կոձիման շնորհակալություն է հայտնել Թամային լավ աշխատանքի համար և խոստացել, որ հուլիսին կատվի պատվին հուշարձան կտեղադրի: Կոձիման նաև պատմել է, որ կենդանու մահից մեկ օր առաջ հասցրել է այցելել հիվանդանոց և տեսնել հիվանդ Թամային՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում:
Նշվում է, որ 2007թ. Թամային նշանակել են Վակայամայում գտնվող Կիսիի կայարանի ղեկավար, ինչից հետո կատուն դարձել է ոչ միայն բոլորի կողմից սիրված, այլ նաև նպաստել է Կիսիի զարգացմանը, քանի որ Թամային նշանակելուց առաջ մարզային երկաթուղային գիծը կորուստներ է կրել, իսկ Կիսին 2006թ. լքել է վերջին աշխատակիցը: Իսկ երբ Թամային ղեկավար են նշանակել, բազմաթիվ զբոսաշրջիկներ ուղևորվել են Կիսի, որպեսզի սեփական աչքերով տեսնեն համազգեստի գլխարկով հարթակով զբոսնող կենդանուն:
Թամայի շնորհիվ Կիսագավայի երկաթգծից օգտվողների թիվն ավելացել է 55 հազարով, իսկ տեղական տնտեսությունն աճել է 1,1 մլրդ իենով: Կայարանի նոր ղեկավար է նշանակվել Նիթամանա անունով կատուն:

7or.am