Հունիսի 28-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում, ձախ ակնակապիճի սալջարդ այրունազեղումով, գլխի գագաթային շրջանի սալջարդ, ձախ այտոսկրի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Կարապետ Պ.-ն և հայտնել, որ նշված վնասվածքները ստացել է հունիսի 26-ին Հալաբյան փողացում ծեծի ենթարկվելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խմբին Կարապետ Պ.-ն հաղորդում է տվել, որ վնասվածքները ստացել է հունիսի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցի սկզբնամասում գտնվող բենզալցակայանի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ 4 անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Կարապետ Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.00-ին, պարզվել է, որ Կարապետ Պ.-ին վնասվածքները պատճառել է 1997 թ. ծնված Գառնիկ Պ.-ն: Կատարվում է հետաքննություն:
Վիճաբանություն Վանաձորի Հալաբյան փողոցում