Ժամը 17։00–ին էլ Բաղրամյան պողոտայից է երթ տեղի ունենալու (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնողները քիչ առաջ հայտարարել են, որ պայքարը շարունակվում է, ինչպես շարունակվել է 7 օր։
–Ով գնացել է, մենք ոչ մի պիտակավորում չենք ուզում տալ։ Գնացել են, թող իրենց պայքարը շարունակեն էնտեղ։ Մենք պայքարը սկսել ենք էստեղ, էստեղ էլ ավարտելու ենք։ Լիդերի լինելու հարց չկա, մենք բոլորս հասկացող, գիտակից մարդիկ ենք, հավաքվել ենք մի խնդրի շուրջ՝ լիարժեք չեղարկում,–ասել է ցուցարարներից մեկը։
Նա նաև նշել է, որ Սերժ Սարգսյանի առաջ քաշած տարբերակը որևէ հարցի լուծում չէ.
–Մեզ աուդիտ պետք չի, մեզ պետք է լիարժեք չեղարկում։ Մեր ցույցը խաղաղ է, ամեն ինչ մենք օրինական ենք կատարում։ Ամո՛թ է, ազգամիջյան բախումներ մեզ պետք չեն, մեզ պառակտում պետք չէ, այսօրվա մեր երիտասարդները, որ ցույց են տալիս այս ամրությունը, պայքարի միջոցը, պետք է շարունակեն մինչև վերջ։ Մեր պայքարն արդարացի է։
Նշվել է, որ Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող երիտասարդներն այսօր՝ 17։00–ին, 15–20–հոգանոց խմբով իրազեկման խաղաղ երթ են իրականացնելու մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, և հետո նորից վերադառնալու են Բաղրամյան պողոտա։
–Որպեսզի այս պայքարն ավելի՛ ընդլայնվի։ Վե՛րջ, այսպես ապրել չի լինում. սա թալան է։ Մենք գնալու ենք մինչև վերջ։ Եթե մենք այստեղ ենք, մինչև վերջ ենք գնալու,–ասել է ցուցարարը, ում խոսքերին ներկաները հավանություն են տվել ծափահարություններով։
Հիշեցնենք, որ այսօր ևս մեկ հայտարարություն էր տարածվել, որ 18։00–ին Ազատության հրապարակիցանհնազանդության երթ է տեղի ունենալու։

Հիշեցնենք, որ այսօր ևս մեկ հայտարարություն էր տարածվել, որ 18։00–ին Ազատության հրապարակից անհնազանդության երթ է տեղի ունենալու։
7or.am