Լրահոս

10.11.2009 13:33

Վարդան Ղուկասյանը Շիրակի փոխմարզպետի թեկնածու է առաջարկել

Շիրակի փոխմարզպետ  Միքայել Վարդանյանի մահվանից հետո թափուր մնացած նրա պաշտոնի համար թեկնածուներից մեկն այսօր ՀՀԿ-ական  Բորիս Ալեքսանովն է, ով տարիներ առաջ արդեն հասցրել էր զբաղեցնել Շիրակի փոխմարզպետի պաշտոնը:

Իր թեկանծությունն առաջարկելու փաստը հաստատել է նաև Բորիս Ալեքսանովը՝  «7օր»-ի հետ զրույցում նշելով.

-Տեղի է ունեցել ՀՀԿ մարզխորհրդի ժողով, որը խնդրանքով դիմել է կառավարություն, որպեսզի փոխմարզպետի թափուր մնացած պաշտոնը զբաղեցնեմ ես: Դե հիմա կառավարությունը ի՞նչ կորոշի, չեմ կարող ասել:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Բորիս Ալեքսանովին փոխմարզպետի պաշտոնից հեռացնելու հիմնական պատճառը եղել է «Լինսի» հիմնադրամով կառուցված շենքերի բնակարանների բաշխման գործում թերանալը:

Հենց բնակբաշխման լիազորությունները քաղաքապետարանից մարզպետարանին փոխանեցելու կառավարության որոշումն էլ առիթ էր դարձել, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Բորիս Ալեքսանովի միջև խոր տարաձայնություններ առաջանային: 2000թ. սկզբին Վարդան Ղուկասյանը հեռուստատեսությամբ ամեն հարմար առիթով լուտանքներ էր տեղում Բ. Ալեքսանովի հասցեին, շատ դեպքերում էլ նրա հեղինակած վիրավորանքներն անձնական բնույթ էին կրում:

«7 օր»-ի հարցին, թե քաղաքապետի և ՀՀԿ մարզխորհրդի նախագահ Վարդան Ղուկասյանի միջև եղած տարաձայնություններն արդյոք հարթվե՞լ են, Բորիս Ալեքսանովն արձագանքել է.

-Այդ տարաձայնությունները շատ վաղուց են հարթվել, ավելին ասեմ, կուսակցությունից իմ թեկնածությունն առաջարկել է հենց ինքը՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։