Մումբայում գնացքը թռել է կառամատույցին (տեսանյութ)
Սարսափելի դեպք է տեղի ունեցել հնդկական Մումբայ քաղաքի «Churchgate» երկաթգծի կայարանում։ Արվարձանային գնացքի մեքենավարը կորցրել է կառավարումը, որի հետևանքով ուղևորներով վագոններից մեկը թռել է կառամատույցին։ «NDTV»–ի փոխանցմամբ՝ տուժել է 6 մարդ, որոնցից 3–ը հոսպիտալացվել է, և նույն օրն էլ դուրս գրվել. վնասվածքները թեթև են եղել։
Վթարի տեսագրությունը հայտնվել է համացանցում, որտեղ երևում է՝ ինչպես է գնացքը թռչում կառամատույցին՝չկարողանալով պակասեցնել արագությունը։ Թվում է՝ նրա տակ ական է պայթում։ Վախեցած ուղևորներն արագ դուրս են գալիս վագոններից։
Երկաթգծի այդ հատվածում երթևեկությունը մի քանի ժամով դադարեցվել է։
«Ես զգացի՝ ինչպես եմ նայում մահվան դեմքին»,–պատմել է մեքենավարը, որը ևս լուրջ վնասվածքներ չի ստացել։ Վթարի պատճառը ոչ նա, ոչ էլ համապատասխան ղեկավարությունը չեն հստակեցրել։
Նշվում է, որ հետաքննության արդյունքում մեքենավարը և կայարանապետը հեռացվել են զբաղեցրած պաշտոններից։
Մումբայում գնացքը թռել է կառամատույցին (տեսանյութ)
Սարսափելի դեպք է տեղի ունեցել հնդկական Մումբայ քաղաքի «Churchgate» երկաթգծի կայարանում։ Արվարձանային գնացքի մեքենավարը կորցրել է կառավարումը, որի հետևանքով ուղևորներով վագոններից մեկը թռել է կառամատույցին։ «NDTV»–ի փոխանցմամբ՝ տուժել է 6 մարդ, որոնցից 3–ը հոսպիտալացվել է, և նույն օրն էլ դուրս գրվել. վնասվածքները թեթև են եղել։
Վթարի տեսագրությունը հայտնվել է համացանցում, որտեղ երևում է՝ ինչպես է գնացքը թռչում կառամատույցին՝ չկարողանալով պակասեցնել արագությունը։ Թվում է՝ նրա տակ ական է պայթում։ Վախեցած ուղևորներն արագ դուրս են գալիս վագոններից։

7or.am