Երեկ մինչեւ կեսգիշեր մարդաշատ էր նաեւ Գյումրու Թատերական հրապարակը: «ԳԱԼԱ»–ն հայտնում է, որ մայրաքաղաքում ընթացող զարգացումներին զուգահեռ՝ գյումրեցիների թիվը Թատերական հրապարակում ավելանում էր, այնուհետև էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող ու նստացույց իրականացնող ակտիվիստները հայտարարեցին՝ եթե ոստիկանությունը ուժ կիրառի Բաղրամյան պողոտայի քաղաքացիների նկատմամբ, Գյումրիում կդիմեն զանգվածային անհնազանդությունների:
Ակտիվիստները շարունակեցին նստացույցը:
Այսօր՝ ժամը 18:00-ին, կրկին հավաքվելու են Թատերական հրապարակում՝ աջակցելու եւ զորակցելու մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին:
Գյումրիում նստացույցը շարունակում են

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։