Տեխասի և Օքլահոմայի սահմանին «դժոխային ձագար» է գոյացել (տեսանյութ)
Ամերիկացի զինվորականները տեսանկարահանել են Թեքսոմա լճում գոյացած հսկայական ձագարը, որը գտնվում է Տեխաս և Օքլահոմա նահանգների միջև։
«Դժոխքի դուռը» գոյացել է զինվորականների գործողությունների արդյունքում, որոնք որոշել են արհեստականորեն դատարկել ջրամբարի մի մասը, որն ափերից դուրս է գալիս ջրհեղեղների ժամանակ։ Այս մասին գրում է «Վեստի»–ն՝ «Tulsa World»–ին հղումով։
Ստորև ներկայացված կադրերը սոսկալի տեսարան են հիշեցնում սարսափ ֆիլմերից։ Անմիջապես լճի կենտրոնում ձևավորված հսկայական ձագարը կլանում է այն ամենը, ինչ գտնվում է իրենից մի քանի հարյուր մետր շառավղով։
Օպերատորի խոսքերով՝ դժոխային ջրապտույտը հանգիստ կարող է կուլ տալ մի ամբողջ նավ։ Սակայն ջրամբարի ցամաքեցման ընթացքին հետևող պաշտոնատար անձինք հայտարարել են, որ նման բան առաջին անգամ չէ տեղի ունենում, և ԱՄՆ իշխանությունները հանգամանորեն հետևում են, որ որևէ նավ չլինի ջրապտույտի մոտակայքում ձագարի բացման ժամանակ։

7or.am