Լրահոս

29.06.2015 12:25


Այսօր՝ ժամը 18։00–ին, Ազատության հրապարակից անհնազանդության երթ է մեկնարկելու

Այսօր՝ ժամը 18։00–ին, Ազատության հրապարակից անհնազանդության երթ է մեկնարկելու

Այսօր ևս՝ ժամը 18։00–ին, Ազատության հրապարակից տեղի է ունենալու անհնազանդության երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված հրավերքում բոլորին կոչ է արվում միանալ պայքարին։

«Այսօր պետք է ավելի ՇԱՏ լինենք։ Ցույց տանք «իշխանությանը», որ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆՔ, ու ՄԵՆՔ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ։ Լավ գիտակցելով, թե ինչն է մարդկանց հանում փողոց՝ Սերժը փորձում է նախ հանգստացնել նրանց, իսկ հետո զզվանք առաջացնել պրոցեսի նկատմամբ։ Ամենեկարևոր բանը, որ պետք է անել՝ չվստահել բամբասանքներին ու համացանցային նորություններին։ Միակ տեղը, որտեղ այս օրերին կարող եք օբյեկտիվ ինֆորմացիա ստանալ, Բաղրամյանն է ( 24 ժամ), կամ Ազատության հրապարակը (ժամը 18:00–ին )։

Հորդորում եմ բոլորիդ՝ ՄԻԱՑԵ՛Ք ով երբ կարող եք, ԲԱՅՑ ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ!!!

https://www.facebook.com/events/704870432979367/։

Կոչ ենք անում համախմբման արշավ իրականացնել այն բոլոր ուժերին, մարդկանց, ովքեր նպատակ ու պահանջ ունեն՝

-Ազատ արձակել մեր եղբայրներին և քույրերին,

-Իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը,

-Պատասխանատության ենթարկել ապօրինություններ կատարողներին,

-Բարեփոխել էներգետիկ ոլորտը»,–ասած է հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը