Աշխարհ

29.06.2015 10:53


Ալիևան ուրախ է, որ Եվրոպական խաղերն առաջին անգամ անցկացվեցին Ադրբեջանում

Ալիևան ուրախ է, որ Եվրոպական խաղերն առաջին անգամ անցկացվեցին Ադրբեջանում

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան կիսվել է Բաքվում անցկացված Եվրոպական խաղերից իր ստացած տպավորություններով։

«Մենք ուրախ ենք, որ Եվրոպական խաղերն առաջին անգամ անցկացվեցին մեր երկրում։ Մենք հպարտություն ենք զգում, որ Ադրբեջանն ընդամենը երկուսուկես տարում իրագործեց իր ստանձնած պարտավորությունը և մարզական միջոցառումն անցկացրեց ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Վերջին 17 օրվա ընթացքում մենք դարձանք եվրոպական պետությունների միջև միասնականության, համերաշխության և բարեկամության ականատեսը։ Ադրբեջանը Եվրոպայի դիմաց բացեց իր գիրկն ու սիրտը։ Մենք ողջունեցինք մեր հին ընկերներին և ձեռք բերեցին նորերին»,–Ալիևայի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը