Աշխարհ

29.06.2015 10:15


Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները լքել են Վիեննայի բանակցությունները

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները լքել են Վիեննայի բանակցությունները

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը լքել է Իրանի խնդրով վիեննական բանակցությունները։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ դա բացատրվում է այսօր՝ հունիսի 29–ին, Ֆաբիուսի՝ Նյու Յորք ծրագրված այցով։

«Լորան Ֆաբիուսն Ավստրիայի մայրաքաղաք կվերադառնա մոտ օրերս»,–ասել է ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչը։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համմոնդն էլ մեկնել է Լոնդոն, սակայն մտադիր է նորից վերադառնալ Վիեննա՝ մասնակցելու Իրանի և «վեցնյակի» բանակցություններին։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Յուկյա Ամանոն Վիեննայում հանդիպել է «վեցնյակի» նախարարների հետ իրանական միջուկային ծրագրի խնդրով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը