Հունաստանի ընդդիմության առաջնորդը կոչ է արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է հրաժարվի հանրաքվեի անցկացումից և փորձի ձևավորել ազգային համաձայնության կառավարություն։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է հունական ընդդիմության առաջնորդ Անտոնիս Սամարասը։
«Մեր երկրին անհրաժեշտ է մնալ Եվրոպայի կենտրոնում և պահպանել եվրոն։ Պարոն Ցիպրասը պետք է շարունակի բանակցությունները»,–ասել է նա։
Ավելի վաղ վարչապետ Ցիպրասն իր տեսաուղերձում երկրի բնակիչներին հավաստիացրել էր, որ նրանց բանկային ավանդներն ամբողջությամբ երաշխավորված են։ Նրա խոսքերով՝ կառավարության խնդրած օգնության երկարաձգման մերժումը բերել է հունական բանկերի իրացվելիության սահմանափակման և ստիպել երկրի կենտրոնական բանկին առաջարկել «բանկային արձակուրդներ»։

7or.am