Աշխարհ

29.06.2015 09:47


Օբաման և Մերկելը բանակցել են Հունաստանի թեմայով

Օբաման և Մերկելը բանակցել են Հունաստանի թեմայով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններ են անցկացրել Հունաստանի իրավիճակի խնդրով։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, ասել են Սպիտակ տնից։

Նշվում է, որ առաջնորդները համաձայնել են, որ չափազանց կարևոր է վերադառնալ այն ուղուն, որը հնարավորություն կտա Հունաստանին վերականգնել բարեփոխումները և տնտեսական աճը՝ մնալով եվրագոտու անդամ։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Հունաստանի բանկերը և բորսան չեն աշխատելու հունիսի 29–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը