Քաղաքական

29.06.2015 04:10

Վլադիմիր Գասպարյան. «Ազատության հրապարակում է լույսը, իսկ Բաղրամյանում մնացել է միայն պայքարի շունչը»

Վլադիմիր Գասպարյան. «Ազատության հրապարակում է լույսը, իսկ Բաղրամյանում մնացել է միայն պայքարի շունչը»

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարի շարունակությունը տեսնում է Ազատության հրապարակում։

Ինչպես հայտնում է «news.am»–ը, ոստիկանապետը քիչ առաջ այցելել է Ազատության հրապարակ, շրջել, պատասխանել լրագրողների եւ Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված մի խումբ ցուցարարների հարցերին։ Նշենք, որ Ազատության հրապարակում մեծ լուսարձակով լույս են միացրել։

«Ազատության հրապարակում է լույսը, իսկ Բաղրամյանում մնացել է միայն պայքարի շունչը։ Ես գլխովս եմ պատասխանատու Ազատության հրապարակում գտնվող յուրաքանչյուրի համար։ Բաղրամյանում անառողջ մթնոլորտ է, որովհետեւ սոցիալական պահանջով պայքարի մեջ սողոսկել է քաղաքական պահանջ. այնտեղ քաղաքական կուսակցությունները փորձում են իրենց ճիշտը թելադրել, իսկ ճշտով շարժվում են միայն գողականները»,- ասել է Գասպարյանը՝ նշելով, թե բոլորն էլ գիտեն, թե ում նկատի ունի։

Նա նաեւ խոստացել է, որ այսօր ոստիկանները որեւէ գործողություն չեն իրականացնի Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների դեմ, իր խոսքով՝ «կսպասեն՝ մինչեւ խմորումներ տեղի ունենան, որովհետեւ տեսնում է, որ անհաշտություն կա պայքարողների միջեւ»։

Մանրամասները՝ «news.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։