«Ֆորդ» մակնիշի բեռնատարը բախվել է ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին
Հունիսի 29-ին, ժամը 01.17-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տ. Պետրոսյան փողոցի թիվ 42/2 հասցեում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆորդ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ավիա» մակնիշի 67 OF 912 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանված «ԲՄՎ» մակնիշի 58 DU 555 և «Ֆորդ» մակնիշի 34 LF 251 պետհամարանիշերով ավտոմեքենաներին: «Ավիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1992 թ. ծնված Ս. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: