Եթե ուժ կիրառի ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի քաղաքացիների նկատմամբ, Գյումրիում կդիմեն զանգվածային անհնազանդությունների
Գյումրու Թատերական հրապարակում այս պահին դարձյալ շարունակվում է նստացույցը: Այս մասին հայտնում է ԳԱԼԱ–ն։
Հավաքվել են աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ, հնչող կարճ ելույթներում նրանք հայտարարեցին, որ ՀՀ քաղաքացու պահանջը չի կատարվել եւ իրենք չեն պատրաստվում տուն գնալ:
Գյումրեցի քաղաքացիները նշում են, որ եթե ուժ կիրառի ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի քաղաքացիների նկատմամբ, Գյումրիում կդիմեն զանգվածային անհնազանդությունների՝ թե կոնկրետ ինչ, չեն մանրամասնում:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։