Լրահոս

10.11.2009 12:18

Պիտեր Սեմնեբի. «Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն չի բխում Հայաստանի շահերից»

Պիտեր Սեմնեբի. «Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն չի բխում Հայաստանի շահերից»

Ռուսական «kommersant.ru»-ին տված հարցազրույցում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ասել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է լինել այն առաջին քայլը, որով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա ոչ նորմալ իրավիճակը, երբ ռեգիոնի 3 ամենաերկար սահմանները՝ հայ-թուրքականը, հայ-ադրբեջանականը, ռուս-վրացականը, փակ են։ «Այսօր հայ-թուրքական հարաբերությունները հասել են այն սահմանին, որից հետո կարող է լինել ճեղքում։ Իհարկե արձանագրությունների վավերացման գործընթացը բարդ է լինելու։ Սակայն դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի շահերից։ Համոզված եմ, որ հեռանկարում դա բխում է նաև Ադրբեջանի շահերից, քանի որ նա ևս շահագրգռված է տարածաշրջանում սահմանների բացման գործում։ Ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ հարավային Կովկասի երկրները խոցելի են։ Դա կարելի է վերացնել՝ լուծելով առկա հարցերը։ Համոզված եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ են այդպես մտածում։ Ղարաբաղի հարցում ներկայիս ստատուս-քվոն չի բխում Հայաստանի շահերից, այն չի կարող հավերժ շարունակվել»,-ասել է Պիտեր Սեմնեբին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։